Ֆատին ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում

30 Սեպտեմբերի 2019 18:10
Ֆատին ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անսումանե Ֆատին ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի Նորվեգիայի և Շվեդիայի ընտրանիների դեմ խաղերի ընդլայնված կազմում: Այս մասին հայտնում է AS-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն 16-ամյա խաղացողին ընդգրկել է 40 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակում: 

Բացի այդ, Մորենոն կայցելի Չեմպիոնների լիգայի՝ «Բարսելոնա»-ի և «Ինտեր»-ի միջև հանդիպմանը, որպեսզի անձամբ գնահատի Ֆատիի խաղը: 

Մորենոն «Կարմիր ֆուրիա»-ի հայտացուցակը կներկայացնի հաջորդ ուրբաթ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: