Եվրո-2020. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Կոսովոյին, Պորտուգալիան Ռոնալդուի պոկերի շնորհիվ ջախջախեց Լիտվային, այլ արդյունքներ

11 Սեպտեմբերի 2019 00:40
Եվրո-2020. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Կոսովոյին, Պորտուգալիան Ռոնալդուի պոկերի շնորհիվ ջախջախեց Լիտվային, այլ արդյունքներ

Կայացան Եվրո-2020-ի նախընտրական փուլի 6-րդ տուրի վերջին խաղերը: 

A խմբում հանդիպեցին Անգլիայի և Կոսովոյի հավաքականները: 

Խաղը գերարդյունավետ ստացվեց, որում հաղթեցին անգլիացիները 5:3 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեյդոն Սանչոն: 

Այս հաղթանակի շնորհիվ Անգլիայի հավաքականը գլխավորեց խումբը: Կոսովոն 8 միավորով 3-րդն է: 

Անգլիա - Կոսովո՝ 5:3

B խմբում Լիտվայի ընտրանին ընդունեց Պորտուգալիայի հավաքականին: 

Հյուրերը 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան: Ֆերնանդու Սանտուշի թիմի կազմում պոկերի հեղինակ դարձավ ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: 34-ամյա խաղացողը արդեն գրավել է 40 տարբեր հավաքականի դարպաս: 

Պորտուգալիան այս խաղից հետո 8 միավորով խմբում 2-րդ տեղն է զբաղեցնում: Լիտվան եզրափակում է խումբը: Առաջին տեղում Ուկրաինայի հավաքականն է: 

Լիտվա - Պորտուգալիա՝ 1:5

H խմբում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալեց Անդորրայի ընտրանուն: 

Դիդյե Դեշամի թիմը հաղթեց 3:0 հաշվով և խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 1-ին տեղը զբաղեցնող Թուրքիայի հավաքականի հետ ունենալով հավասար միավորներ՝ 15: 

Անդորրան վաստակած միավոր չունի ու եզրափակում է խումբը: 

Ֆրանսիա - Անդորրա՝ 3:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: