Եվրո-2020, որակավորման փուլ, մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց Ֆինլանդիային, Լիխտենշտեյնն առաջին միավորը վաստակեց (տեսանյութ)

09 Սեպտեմբերի 2019 00:44
Եվրո-2020, որակավորման փուլ, մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց Ֆինլանդիային, Լիխտենշտեյնն առաջին միավորը վաստակեց (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի 6-րդ տուրում կայացն վերջին երկու հանդիպումները:

Առաջատար Իտալիայի հավաքականը հյուրընկալվելիս փոքր-ինչ դժվարությամբ հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն:

59-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Իմոբիլեն: 72-րդ րոպեին 11-մետրանոցից պատասխան գնդակը խփեց Պուկին: Քիչ անց ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց, այս անգամ իտալացիների օգտին. գնդակին մոտեցավ Ժորժինյոն և անվրեպ իրացնելով հաղթանակ պարգևեց իր թիմին:

Ֆինլանդիա - Իտալիա՝ 1:2

Մյուս խաղում Հունաստանի ընտրանին սեփական հարկի ներքո Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:

Հույների կազմում աչքի է ընկել Գեօրգիոս Մասուրասը, իսկ հյուրերի կազմում Դենիս Սալանովիչը:

Հունաստան - Լիխտենշտեյն՝ 1:1

Այսպիսով, Իտալիան 18 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ֆինլանդիան 12 միավորով մնում է երկրորդ տեղում: Հայաստանի հավաքականն այսօր տոնած հաղթանակից հետո 9 միավորով երրորդ տեղում է: Բոսնիա և Հերցեգովինան 7 միավորով չորրորդն է, Հունաստանը 5 միավորով՝ հինգերորդը: Լիխտենշտեյնը մեկ միավորով եզրափակում է աղյուսակը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: