Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականին պարտվելուց հետո հրաժարական է տվել

08 Սեպտեմբերի 2019 21:29
Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականին պարտվելուց հետո հրաժարական է տվել

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Հայաստանի հավաքականից կրած պորտությունից հետո հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

«Ես հեռանում եմ հավաքականից և հնարավորություն տալիս մեկ այլ մարզչի: Նա կունենա բավականաչափ ժամանակ, որպեսզի պատրաստի թիմին Ազգերի լիգայի խաղարկությանը»,- ասել է Պրոսինեչկին:

Հավելենք, որ 50-ամյա մասնագետը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին գլխավորել էր 2018 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: