Եվրո-2020. Սերբիա - Պորտուգալիա խաղում 6 գոլ գրանցվեց, Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Ալբանիային (տեսանյութ)

08 Սեպտեմբերի 2019 00:45
Եվրո-2020. Սերբիա - Պորտուգալիա խաղում 6 գոլ գրանցվեց, Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Ալբանիային (տեսանյութ)

Եվրո-2020-ի որակավորման փուլի B խմբում Սերբիան սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվեց Պորտուգալիային:

Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Վիլյամ Կարվալյուն (42'), Գոնսալու Գեդեշը (58')  Կրիշտիանու Ռոնալդուն (80) ու Բերնարդու Սիլվան (86՛):

Տանտերերից հաշիվը կրճատեց Միլենկովիչը (68'), վերջնամասում մեկ գնդակ էլ խփեց Միտրովիչը (85'):

Այս պահին պորտուգալացիներտ 5 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում են, Սերբիան ունի 4 միավոր ու 4-րդն է:

Սերբիա - Պորտուգալիա՝ 2:4

H խմբում Ֆրանսիայի ընտրանին սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց Ալբանիային: 

Տանտերերի գոլերը խփեցին Կինգսլի Կոմանն (8', 68') , Օլիվյե Ժիրուն (27') ու Իլկոնեն (85'): Հյուրերի կազմում հեղինակության գոլը խփեց Չիկալեշին (90')

Ֆրանսիացիները 12 միավորով գլխավորում են աղյուսակը, Ալբանիան 6 միավորով 4-րդն է:

Ֆրանսիա - Ալբանիա՝ 4:1

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: