Եվրո-2020, որակավորման փուլ. Հոլանդիան գոլառատ խաղում կամային հաղթանակ տոնեց Գերմանիայի նկատմամբ, այլ արդյունքներ (տեսանյութեր)

07 Սեպտեմբերի 2019 00:40
Եվրո-2020, որակավորման փուլ. Հոլանդիան գոլառատ խաղում կամային հաղթանակ տոնեց Գերմանիայի նկատմամբ, այլ արդյունքներ (տեսանյութեր)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 5-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:

Գերմանիայի հավաքականը սեփական հարկի ներքո գոլառատ խաղում 2:4 հաշվով պարտություն կրեց Հոլանդիայի ընտրանուց:

9-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Գնաբրին: 59-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Դե Յոնգը: 66-րդ րոպեին բունդեսթիմի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ երիտասարդ պաշտպան Տան: Քիչ անց 11-մետրանոցի շնորհիվ Կրոսը հաշիվը հավասարեցրեց: 6 րոպե անց հյուրերին առաջ մղեց Մալենը: Խաղավերջում վերջնական հաշիվը ձևակերպեց Վեյնալդումը:

Գերմանիա - Հոլանդիա՝ 2:4

Խորվաթիայի ընտրանին հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց Սլովակիայի հավաքականի դարպասը:

Աշխարհի փոխչեմպիոնի կազմում աչքի ընկան Նիկոլա Վլաշիչը, Իվան Պերիշիչը, Բրունո Պետկովիչը և Դեյան Լովրենը:

Սլովակիա - Խորվաթիա՝ 0:4

Բելգիայի հավաքականն արտագնա խաղում խնդիրներ չունեցավ Սան Մարինոյի դեմ խաղում և մրցակցի դարպասը 3 գնդակ ուղարկեց:

Մեկական անգամ աչքի ընկան Դրիս Մերտենսը, Նասեր Շադլին, իսկ Միշի Բատշուային դուբլ ձևակերպեց: 

Սան Մարինո - Բելգիա՝ 0:4

Ռուսաստանի ընտրանին հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Շոտլանդիայի նկատմամբ:

Հյուրերից աչքի ընկան Արտյոմ Ձյուբան և Յուրի Ժիրկովը: Տանտերերի միակ գոը խփել է Ջոն Մագկինը:

Շոտլանդիա - Ռուսաստան՝ 1:2


Այլ արդյունքներ՝

Ուելս - Ադրբեջան՝ 2:1

Ավստրիա - Լատվիա՝ 6:0

Սլովենիա - Լեհաստան՝ 2:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: