Խաղից հետո Instagram-իս էջը «պայթում» էր, «Յուվենթուս»-ի երկրպագուն ներողություն է խնդրել ինձնից Բոնուչիի արարքի համար. Կարապետյան

06 Սեպտեմբերի 2019 19:47
Խաղից հետո Instagram-իս էջը «պայթում» էր, «Յուվենթուս»-ի երկրպագուն ներողություն է խնդրել ինձնից Բոնուչիի արարքի համար. Կարապետյան

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է, թե Եվրո-2020-ի ընտրական փուլի Իտալիայի ընտրանու դեմ խաղում (1:3) իր հեռացմանն ինչպես են արձագանքել «Սկուադրա Աձուրա»-ի երկրպագուները: 

«Սոչի»-ի ֆուտբոլիստը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Երկրորդ դեղին քարտը 31-ամյա խաղացողը ստացել էր մրցակցի պաշտպան Լեոնարդո Բոնուչիին իբրև հարվածելու համար: 

«Ես ամաչում էի և շատ ամոթալի է, որ նման խաղացողը, ով այդքան ժամանակ խաղում է բարձր մակարդակով, կարող է նման բանի գնալ Հայաստանի հավաքականի դեմ խաղում: 

Սակայն ինձ այլ բան զարմացրեց. խաղից հետո իմ Instagram-ի էջը պայթում էր, իտալացի երկրպագուները սկսեցին ինձ նամակ գրել և լուսանկարի տակ նրանք ներողություն էին խնդրում Բոնուչիի արարքի համար: 

«Յուվենթուս»-ի երկրպագուն ներողություն խնդրեց, նա ինքը խոստովանեց, որ դա խայտառակություն էր: 

Ես 200-300 հաղորդագրություն ստացա, որոնցում նրանք ինձնից ներողություն խնդրեցին իրենց ավագի արարքի համար», - Կարապետյանի խոսքերն է փոխանցում Sport24.ru-ն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: