Եվրո-2020, մեր մրցակիցները. Բոսնիա և Հերցեգովինան ջախջախեց Լիխտենշտեյնին, Ֆինլանդիան նվազագույն հաշվով հաղթեց Հունաստանին

06 Սեպտեմբերի 2019 00:41
Եվրո-2020, մեր մրցակիցները. Բոսնիա և Հերցեգովինան ջախջախեց Լիխտենշտեյնին, Ֆինլանդիան նվազագույն հաշվով հաղթեց Հունաստանին

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբում, բացի Հայաստան-Իտալիա հանդիպումից ևս երկու խաղ կայացավ:

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց հետնապահ Լիխտենշտեյնի ընտրանուն:

Դուբլի հեղինակ դարձավ Ամեր Գոյակը, մեկական անգամ էլ աչքի ընկան Էդին Ջեկոն, Էդին Վիշչան և Անդրեաս Մալինը. վերջինս դարձավ ինքնագոլի հեղինակ:

Բոսնիա և Հերցեգովինա - Լիխտենշտեյն՝ 5:0

Ֆինլանդիայի ընտրանին տանը նվազգույն հաշվով պարտության մատնեց Հունաստանի հավաքականին:

Միակ և հաղթական գոլը 52-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է Թեմուե Պուկին:

Ֆինլանդիա - Հունաստան՝ 1:0

Այսպիսով, խմբում 100%-ոց արդյունքով առաջատարը մնում է Իտալիան: Ֆինլանդիան 12 միավորով 2-րդ տեղում է, Բոսնիան 7 միավորով երրորդ տեղում: Հայաստանն ունեցած 6 միավորով նահանջեց չորրորդ տեղ, իսկ Հունաստանը 4 միավորով մնում է նախավերջին 5-րդ տեղում: Ետնապահը շարունակում է մնալ Լիխտենշտեյնը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: