Եվրո-2020. Հայաստան - Իտալիա՝ 1:3. տղաները ներդրեցին բոլոր ուժերը, բայց պարտությունից խուսափել չկարողացան (տեսանյութ)

05 Սեպտեմբերի 2019 21:59
Եվրո-2020. Հայաստան - Իտալիա՝ 1:3. տղաները ներդրեցին բոլոր ուժերը, բայց պարտությունից խուսափել չկարողացան (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Իտալիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց յուրերի հաղթանակով 1:3 հաշվով:

11-րդ րոպեին մեր թիմին առաջ մղեց Ալեքսանդր Կարապետյանը: 28-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Անդրեա Բելոտին: Առաջին կեսի վերջում Կարապետյանը երկրորդ անգամ զգուշացվելուց հետո հեռացվեց խաղադաշտից:

Չնայած նրան, որ մեր թիմը մնաց 10 հոգով երկրորդ կեսը բավականին հաջող մեկնարկեց և նույնիսկ մի քանի վտանգավոր պահ ստեղծեց: Միայն 78-րդ րոպեին իտալացիներին հաջողվեց կոտրել Արմեն Գյուլբուդաղյանցի սաների դիմադրությունը. աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին: 2 րոպե անց էլ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Բելոտին՝ 1-3:

Այսպիսով, Իտալիան շարունակում է հաղթարշավը և 15 միավորով գլխավորում մրցաշարային աղյուսակը, Հայաստանի ընտրանին ունեցած 6 միավորով դեռևս 3-րդն է:

Հայաստան - Իտալիա՝ 1:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: