Եվրո-2020-ի եզրափակչի համար 22 անգամ ավելի շատ տոմսերի հայտ է ստացվել, քան տեղավորում է մարզադաշտը

15 Հուլիսի 2019 19:24
Եվրո-2020-ի եզրափակչի համար 22 անգամ ավելի շատ տոմսերի հայտ է ստացվել, քան տեղավորում է մարզադաշտը

ՈՒԵՖԱ-ից հայտնում են, որ կառույցը Եվրո-2020-ի տոմսերի 19,3 մլն հայտ է ստացել: Նախկին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Եվրո-2016-ի ժամանակ(11 մլն):

Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվելու է Եվրոպայի 12 քաղաքներում 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում: Միայն այդ հանդիպման համար տոմսերի 1,9 մլն հայտ է ստացվել: Դա 22 անգամ ավելի շատ է, քան տեղավորում է մարզադաշտը:

«Ուեմբլի»-ի տարողականությունը 90000 է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: