Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ:
Իր տպավորություններով է կիսվել մեր ազգային ընտրանու կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն, ով Հայաստանի հավաքականի վերջին գնդակի հեղինակն էր:
«Ամբողջ թիմով հավատում էինք, որ կարող ենք նման հաջողության հասնել: Լիխտենշտեյնի խաղից հետո թևեր առանք, ու Աստծո կամոք սպորտային հաջողությունն էլ էր մեր կողմը: Մինչև վերջին պահը հավատում էի, որ Մխիթարյանը ինձ կփոխանցի գնդակը, որից հետո որոշեցի հարվածել մոտակա անկյունը: Բարեբախտաբար կարողացա հասնել նաև անդրադարձին: Ծանր խաղ էր, սակայն կարողացանք հույս պահպանել, որ կարող ենք մասնակցել Եվրոպայի առաջնութանը: Շնորհակալություն եմ հայտնում նաև երկրպագուներին իրենց աջակցության համար »,- 25-ամյա խաղացողի խոսքերը փոխանցում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մակեդոնիայի առաջնության 2018/19 մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: