Հայաստանի Ազգային հավաքականի և «Բանանց»-ի դարպասապահ Արամ Հովհաննիսյանն ընդգրկվել է SofaScore-ի վարկածով՝ Եվրո-2020-ի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
32-ամյա դարպասապահը ստացել է 7.9 միավոր: Հույների դեմ խաղում նա կատարել է 9 սեյվ:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը 2 ամբողջական հանդիպում է անցկացրել մեր ընտրանու կազմում՝ մասնակցելով նախ Եվրո-2020-ի 3-րդ տուրի՝ Հայաստան-Լիխտենշտեյն, այնուհետև 4-րդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումներին: