Սա արդեն լուրջ է. Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

12 Հունիսի 2019 10:29
Սա արդեն լուրջ է. Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականին մրցակցի հարկի տակ հույների ընտրանուն հաղթելու առթիվ:

«Երկու խաղում 6 գոլ եւ երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո մեր թիմը վաստակած 6 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: