Եվրո-2020. Գերմանիան ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակ տոնեց, Բելգիան տանը 3 գնդակ ուղարկեց Շոտլանդիայի դարպասը (տեսանյութեր)

12 Հունիսի 2019 01:27
Եվրո-2020. Գերմանիան ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակ տոնեց, Բելգիան տանը 3 գնդակ ուղարկեց Շոտլանդիայի դարպասը (տեսանյութեր)

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ 8:0 հաշվով ջախջախեց Էստոնիայի ընտրանուն:

Բունդեսթիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Մարկո Ռոյսը և Լերոյ Սանեն, մեկական անգամ աչքի ընկան Լեոն Գորեցկան, Իլկայ Գյունդողանը, Սերժ Գնաբրին և Տիմո Վերները:

Այսպիսով, գերմանացիները վաստակած 9 միավորով գտնվում են C խմբի 2-րդ տեղում: Առաջտարը Հյուսիսային Իռլանդիան է:

Գերմանիա - Էստոնիա՝ 8:0

Զուգահեռ խաղում Բելգիայի ընտրանին խնդիրներ չունեցա Շոտլանդիայի դեմ խաղում: Աշխարհի բրոնզե մեդալակիրները 3 գոլ ուղարկեցին մրցակցի դարպասը:

Դուբլ ձևակերպեց Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կևին դե Բրյույնեն:

Բելգիան վաստակած 12 միավորով վստահաբար գլխավորում է I խումբը:

Բելգիա - Շոտլանդիա՝ 3:0 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: