Եվրո-2020, մեր մրցակիցները. Իտալիան կամային հաղթանակ տոնեց, Ֆինլանդիան խնդիրներ չունեցավ Լիխտենշտեյնի հետ խաղում (տեսանյութ)

12 Հունիսի 2019 01:10
Եվրո-2020, մեր մրցակիցները. Իտալիան կամային հաղթանակ տոնեց, Ֆինլանդիան խնդիրներ չունեցավ Լիխտենշտեյնի հետ խաղում (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում, բացի Հուանստան-Հայաստան հանդիպումից ևս 2 խաղ կայացավ:

Առաջատար Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ:

32-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Ջեկոն: Երկրորդ կեսի մեկնարկում հաշիվը հավասարեցրել է Ինսինյեն: Խաղավարտից 4 րոպե առաջ հաղթական գոլի հեղինակ է դարձել Վերատին:

Իտալիա - Բոսնիա և Հերցեգովինա՝ 2:1

Ֆինլանդիայի ընտրանին հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը: 

Աչքի ընկան Թեմու Պուկին և Բենյամին Կելմանը:

Լիխտենշտեյն - Ֆինլանդիա՝ 0:2

Այսպիսով, չորրորդ տուրից հետո J խմբում ձևավորվեց հետևյալ տեսքը: Առաջատարն անփոփոխ է. Իտալիան վաստակած 12 միավորով մնում է առաջին տեղում: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է(9միավոր): Երրորդ տեղում Հայաստանի հավաքականն է, որը լարված խաղում հաղթեց Հունաստանին: Բոսնիա և Հերեգովինան ու Հունաստանն ունեցած 4 միավորով կիսում են 4-5-րդ տեղերը: Հետնապահը Լիխտենշտեյնն է, որը դեռ միավոր չի վաստակել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: