Եվրո-2020. Հայաստանի հավաքականն արտագնա խաղում անչափ կարևոր հաղթանակ տոնեց Հունաստանի նկատմամբ (տեսանյութ HD)

12 Հունիսի 2019 00:50
Եվրո-2020. Հայաստանի հավաքականն արտագնա խաղում անչափ կարևոր հաղթանակ տոնեց Հունաստանի նկատմամբ (տեսանյութ HD)

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուընկալվելիս փոքր-ինչ դժվարությամբ 3:2 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել է Ալեքսանդր Կարապետյանը: 32-րդ րոպեին մեր ընտրանու առավելությունը կրկնապատկել է Գևորգ Ղազարյանը: Երկրորդ կեսի մեկնարկում հույների կազմում հաշիվը կրճատեց Զեկան: 74-րդ րոպեին մրցակցի դարպասը 3-րդ գնդակն ուղարկեց Տիգրան Բարսեղյանը: Խաղավերջում տանտերերը ևս մեկ անգամ կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից չխուսափեցին:

Այսպիսով, այս հաղթանակի շնորհիվ Հայաստանը վաստակում է 6 միավոր և բարձրանում 3-րդ հորիզոնական:

Հունաստան - Հայաստան՝ 2:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: