Եվրո-2020. Սլովակիան ջախջախեց Ադրբեջանին, Ղազախստանը՝ Սան Մարինոյին (տեսանյութ)

11 Հունիսի 2019 22:03
Եվրո-2020. Սլովակիան ջախջախեց Ադրբեջանին, Ղազախստանը՝ Սան Մարինոյին (տեսանյութ)

Ավարտվեցին Եվրո-2020-ի ընտրական փուլի չորրորդ տուրի մեկնարկային երկու հանդիպումները:

Սլովակիայի հավաքականը հյուրընկլավելիս 5:1 հաշվով ջախջախեց Ադրբեջանի ընտրանուն և վաստակած 6 միավորով Հունգարիայի ու Խորվաթիայի հետ կիսում է E խմբի առաջին հորիզոնականը:

Դուբլի հեղինակ է դարձել Մարեկ Համշիկը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ստանիսլավ Լաբոտկան, Յուրայ Կուցկան և Դեյվիդ Հանկոն: Տանտերերի միակ գոլը խփել է Ռամիլ Շեյդաևը:

Հավելենք, որ ադրբեջանցիներն արդեն 4-րդ անընդմեջ պարտությունն են կրում և եզրափակում են աղյուսակը:

Ադրբեջան - Սլովակիա՝ 1:5

Ղազախստանի հավաքականը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոյի համեստ ընտրանու դարպասը:

Գոլերի հեղինակ դարձան Իսլամբեկ Կուատը, Մաքսիմ Ֆեդինը, Գաֆրուջան Սուրումբաևը և Բաուրժան Իսլահամը:

Այս հաղթանակից հետո ղազախներն իրենց հաշվին ունեցած 4 միավորով I խմբում կիսում են 2-4 տեղերը: Առաջատարը Բելգիան է 9 միավորով:

Ղազախստան - Սան Մարինո՝ 4:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: