Եվրո-2020. հայտնի է Հունաստան - Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը

10 Հունիսի 2019 12:55
Եվրո-2020. հայտնի է Հունաստան - Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի Կրիստո Տոհվերը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Յուրի Ֆրիշերը:

ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլևսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդերլանդներ):

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին Աթենքի Օլիմպիական մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: