Հենրիխ Մխիթարյանի և Գևորգ Ղազարյանի հարգանքի արժանի քայլը (տեսանյութ)

09 Հունիսի 2019 12:12
Հենրիխ Մխիթարյանի և Գևորգ Ղազարյանի հարգանքի արժանի քայլը (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը երեկ սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Լիխտեյնշտեյնի ընտրանուն:

Խաղից հետո ազգային ընտրանու ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանն աչքի ընկան հարգանքի արժանի քայլով: Նախ Մխիթարյանը մոտեցավ խաղադաշտ ներխուժած երկրպագուին, գրկախառնվեց և լուսանկարվեց նրա հետ և կարգադրեց անվտանգության աշխատակիցներին չխոչընդոտել և թույլ տալ, որ երկրպագուն անարգել հեռանա: Այնուհետև Գևորգ Ղազարյանն իր մարզաշապիկը նվիրեց հաշմանդամ երկրպագուին: 

Հիշեցնենք, որ մեր ընտրանին հունիսի 11-ին մրցելու է Հունաստանի հետ: 

Տեսանյութը՝ Football Plus-ի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: