Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակում Թուրքիայի ընտրանուց կրած պարտությունը:
«Երբ ամբողջ թիմն է նման խաղ ցուցադրում, ոչ մի լավ բանի չես կարող սպասել: Մենք չարեցինք այն, ինչ պլանավորել էինք: Պետք է միշտ բարձր մակարդակով խաղալ՝ անկախ այն բանից աշխարհի չեմպիոն ես, թե ոչ:
Այսօրվա պարտությունը մեծ ապտակ էր մեզ համար: Ավելին ասել չեմ կարող: Կարող եմ միայն շնորհավորել մրցակցին»,- 50-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ խաղում ֆրանսիացիները 0:2 հաշվով զիջեցին թուրքերին: