Եվրո-2020, մեր մրցակիցները. Իտալիան արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց Հունաստանին (տեսանյութ)

09 Հունիսի 2019 00:53
Եվրո-2020, մեր մրցակիցները. Իտալիան արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց Հունաստանին (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ տուրում կայացավ վերջին հանդիպումը: Իտալիան հյուրընկալվելիս 3 անպատասխան գոլ ուղարկեց Հունաստանի դարպասը:

Իտալացիների կազմում աչքի ընկան Նիկոլո Բարելան, Լորենցո Ինսինյեն և Լեոնարդո Բոնուչին:

Այսպիսով, Իտալիան 3 անընդմեջ հաղթանակներից հետո 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում 6 միավորով գտնվում է Ֆինլանդիան: Բոսնիան և Հունաստանն իրենց հաշվին ունեցած 4 միավորով կիսում են 3-4-րդ տեղերը: Հայաստանը 3 միավորով 5-րդ տեղում է, իսկ աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը:

Հունաստան - Իտալիա՝ 0:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: