Եվրո-2020. Ֆրանսիան անակնկալ պարտություն կրեց, Գերմանիան ու Բելգիան խնդիրներ չունեցան (տեսանյութեր)

09 Հունիսի 2019 00:44
Եվրո-2020. Ֆրանսիան անակնկալ պարտություն կրեց, Գերմանիան ու Բելգիան խնդիրներ չունեցան (տեսանյութեր)

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում կայացավ ևս 3 հանդիպում:

Աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս անակնկալ կերպով 0:2 հաշվով պարտություն կրեց Թուրիքիայի ընտրանուց:

Տանտերերի կազմում աչքի ընկան Կան Այխանը և Ջենգիզ Ունդերը:

Այս հաղթանակից հետո Թուրքիան 9 միավորով գլավորում է H խմբի աղյուսակը, Ֆրանսիան ու Իսլանդիան 6 միավորով կիսում են 2-3 տեղերը:

Թուրքիա - Ֆրանսիա՝ 2:0

Գերմանիյի ընտրանին արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Բելառուսի հավաքկանի դարպասը:

Բունդեսթիմից գոլի հեղինակ դարձան Լերոյ Սանեն և Մարկո Ռոյսը:

Այսպիսով, Գերմանան վաստակած 6 միավորով զբաղեցնում է C խմբի 2-րդ հորիզոնականը: Առաջատարը Հյուսիսային Իռլանդիան է 9 միավորով:

Բելառուս - Գերմանիա՝ 0:2

Բելգիայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ղազախստանի ընտրանու նկատմամբ:

Մեկական անգամ աչքի ընկան Ռոմելու Լուկակուն, Դրիս Մերտենսը և Տիմոտի Կաստանը:

Բելգիան վաստակած 9 միավորով միանձնյա գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը:

Բելգիա - Ղազախստան՝ 3:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: