Ցավում եմ, որ չկարողացա գոլ խփել, բայց կարևորն արժանի հաղթանակ տարանք. Մխիթարյան

08 Հունիսի 2019 23:23
Ցավում եմ, որ չկարողացա գոլ խփել, բայց կարևորն արժանի հաղթանակ տարանք. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Լիխտենշտեյնի դեմ հանդիպման(3:0) մասին:

«Առաջին կեսում մեր ծրագիրն աշխատեց, իսկ երկրորդ կեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր: Կարևորն այն էր, որ արժանի հաղթանակ տարանք:

Ցավում եմ, որ չկարողացա գոլ խփել: Մի քանի անգամ հարվածեցի, բայց գոլ չգրանցվեց: Ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է»,- ասել է Մխիթարյանը:

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: