Եվրո-2020. Ռուսաստանը «ջարդուփշուր» արեց Սան Մարինոյին, Հունգարիան հաղթեց Ադրբեջանին (տեսանյութ)

08 Հունիսի 2019 22:30
Եվրո-2020. Ռուսաստանը «ջարդուփշուր» արեց Սան Մարինոյին, Հունգարիան հաղթեց Ադրբեջանին (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրի շրջանակում Ռուսաստանի հավաքականը սեփական հարկի տակ 9:0 հաշվով ջախջախեց Սան Մարինոյի ընտրանուն:

Տանտերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ Արտյոմ Ձյուբան, դուբլի հեղինակ՝ Ֆյոդր Սմոլովը: Մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆյոդր Կուդրյաշովը, Անտոն Միրանչուկը և Միքել Չեվոլին(ինքնագոլ):

Այս հաղթանակից հետո Ռուսաստանը վաստակած 6 միավորով Բելգիայի հետ գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստան - Սան Մարինո՝ 9:0

Զուգահեռ խաղում Հունգարիայի ընտրանին հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի հավաքականին:

Հունգարիան 6 միավորով Խորվաթիայի հետ միասին գլխավորում է E խմբի աղյուսակը: Ադրբեջանը կրելով 3-րդ պարտությունը գտնվում է վերջին տեղում:

Ադրբեջան - Հունգարիա՝ 1:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: