Եվրո-2020, մեր մրցակիցները. Ֆինլանդիան տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը (տեսանյութ)

08 Հունիսի 2019 22:08
Եվրո-2020, մեր մրցակիցները. Ֆինլանդիան տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ տուրում Ֆինլանդիայի հավաքականը տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Թեմու Պուկին:

Այս հաղթանակի շնորհիվ Ֆինլանդիան վաստակեց 6 միավոր և հավասարվեց առաջատար Իտալիային: Հայաստանի հավաքականը, որը նույնպես գտնվում է այս խմբում քիչ առաջ հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն և վաստակած 3 միավորով գտնվում է 5-րդ տեղում:

Հավելենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին Հունաստանը տանը կհյուրընկալի Իտալիային:

Ֆինլանդիա - Բոսնիա և Հերցեգովինա՝ 2:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: