Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում երեկ կայացած սերբերի դեմ խաղի մասին, որն ավարտվել էր 1:1 հաշվով:
«Մենք բազմաթիվ գոլային պահեր ունեցանք, սակայն ընդամենը 1-ը կարողացանք օգտագործել: Մրցակցից միանշանակ ավելի լավ էինք խաղում:
Դեռ ոչինչ կորած չէ: Մեր թիմում բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստներ շատ կան: Հավատում ենք, որ կարող ենք հաղթանակ տոնել ընտրական փուլի մյուս բոլոր հանդիպումներում»,- 64-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում պորտուգալացիները չէին կարողացել հաղթել նաև ուկրաինացիներին: Խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով: