Երկրպագուները ջարդել են Մեսսիի արձանը

10 Հունվարի 2017 10:35
Երկրպագուները ջարդել են Մեսսիի արձանը

Բուենոս-Այրեսում երկրպագուները ջարդել են Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսիի արձանը, որը տեղադրված էր 2018 թվականին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի առթիվ, հաղորդում է Mundo Deportivo-ն: Ըստ պարբերականի՝ կոթողը բաժանվել է երկու մասի, տեղում մնացել է միայն ներքեւի հատվածը: Քաղաքային իշխանությունը շտապել է հայտնել, որ արձանը հնարավորին արագ կվերականգնվի:

Հիշեցնենք, որ երկրի հավաքականի երկրպագուները բազմիցս են իրենց դժգոհությունը հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի հասցեին, իբր նա ազգային ընտրանու կազմում խաղերում անհրաժեշտ նվիրումով հանդես չի գալիս, ինչպես իր ակումբում:

Թեմային հասցրել է անդրադառնալ հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: