Թագուհի Սոֆիան պարգևատրել է Ինյեստային (լուսանկար)

24 Հունվարի 2017 11:38
Թագուհի Սոֆիան պարգևատրել է Ինյեստային (լուսանկար)

«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան թագուհի Սոֆիայի անվան մրցանակ է ստացել՝ սպորտում ունեցած ներդրումների և ազնիվ խաղի համար: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին է հայտնի դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստը պատվավոր մրցանակի դափնեկիր է, սակայն պարգևատրման պաշտոնական արարողությունը կայացել է հունվարի 23-ի երեկոյան:

Թագուհի Սոֆիան մրցանակն Ինյեստային է հանձնել Մադրիդի Էլ Պարդո ամրոցում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: