Գործարկվել է մարզական ապրանքների Sportalshop.Am առցանց հիպերմարկետը

16 Սեպտեմբերի 2019 12:01
Գործարկվել է մարզական ապրանքների Sportalshop.Am առցանց հիպերմարկետը

Այսօրվանից սկսել է գործել մարզական ապրանքների Sportalshop.Am առցանց հիպերմարկետը: Այն մեր կայքի հերթական նախագիծն է, որի նպատակը մարզասեր հասարակությանը տարբեր ապրանքանիշերի սպորտային ապրանքներ ներկայացնելն է:

Առցանց խանութի ֆորմատով աշխատող կայքում մեկտեղված են բազմաթիվ առաջարկներ՝ խմբավորված հստակ բաժիններով, որոնցում յուրաքանչյուր գնորդ կարող է գտնել իրեն հետաքրքրողը:

Հիպերմարկետի տեսականին թարմացվում է օրեցօր, նախատեսվում է մոտ ապագայում այն հասցնել մոտ 3000 անվանում ապրանքի: Գործում են վճարման ու առաքման բազմաթիվ տեսակներ:

Sportalshop.Am նախագծին կարող եք բաժանորդագրվել Facebook-ում, Instagram-ում, այլ սոցիալական հարթակներում, ինչպես նաև հետևել նորություններին, ակցիաներին ու մարզական բլոգին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: