«Սթոք Սիթի»-ի հարձակվողը տարբեր կանանցից երկու շաբաթվա ընթացքում 3 երեխա է ունեցել

24 Սեպտեմբերի 2018 16:29
«Սթոք Սիթի»-ի հարձակվողը տարբեր կանանցից երկու շաբաթվա ընթացքում 3 երեխա է ունեցել

«Սթոք Սիթի»-ի հարձակվող Սաիդո Բերահինոն վերջերս երարատաև ընդմիջումից հետո դարձավ գոլի հեղինակ:

Դրանից անմիջապես հետո The Sun-ը տեղեկություն հրապարակեց, որ 25-ամյա խաղացողը 3 երեխա է ունեցել վերջին 1,5 շաբաթվա ընթացքում: Հատկանշական է, որ նրանք բոլորը տարբեր կանանցից են: 

Առաջին երեխան ծնվել է մայիսի 30-ին նրա տիկնոջից՝ Սթեֆանիից: Սակայն զույգը բաժանվել է այն բանից հետո, երբ Սաիդոն նրան դավաճանել է մոդել Չելսի Լավլեյսի: Մոդելը Բերահինոյից երեխա է ունեցել երկու օր անց այն բանից հետո, երբ վերջինից հուլիսի 15-ին ևս մեկ երեխա է ծնվել, որի մայրը Աֆրիկայից բուժքույր է: 

Ամենայն հավանականությամբ, Բերահինոն երազում է խաղադաշտում նման արդյունավետության մասին: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: