FIFA 19. որ ֆուտբոլիստները կունենան ամենաբարձր վարկանիշները

24 Օգոստոսի 2018 10:23
FIFA 19. որ ֆուտբոլիստները կունենան ամենաբարձր վարկանիշները

Սեպտեմբերի 28-ին կթողարկվի FIFA-19 խաղային սիմուլյատորը: 

Համակարգչային խաղի թարմացված տարբերակում ամենաբարձր վարկանիշը կունենա «Յուվենթուս»-ի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 94, ով նաև սիմուլյատորի գլխավոր հերոսն է: 

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ստացել է 92 վարկանիշ: «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն կունենա 91 վարկանիշ ունեցող քարտ: 

91 վարկանիշ կունենան նաև «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան: 

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խաղի բետա տարբերակում չկա, այդ պատճառով հայտնի չէ, թե ինչպիսին կլինի նրա քարտը: Խոսակցություններ կան, որ նրա վարկանիշը նոր տարբերակում 93-ից (FIFA-18) կբարձրանա 94: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: