Հայ հեծանվորդներն ավարտեցին մրցելույթները Պորտուգալիայում

23 Հուլիսի 2017 13:23
Հայ հեծանվորդներն ավարտեցին մրցելույթները Պորտուգալիայում

Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվասպորտի մինչև 19 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հեծանվորդները երեկ ավարտեցին մրցելույթները: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Նախօրեին Ռոբերտ Խաչատրյանն (Մ 19) օմնիում մրցաձևում զբաղեցրել էր 19-րդ տեղը, իսկ երեկ Խմբակային վազքում (միավորներով) եզրագիծը հատել էր 8-րդը:

Մ 23 տարեկանների պայքարում Էդգար Ստեփանյանն օմնիումում երեկ ուշ երեկոյան մրցելույթներն ավարտեց 17-րդ տեղով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: