Հեծանվորդ Ռոբերտ Խաչատրյանը Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է 25-րդ տեղով

21 Հուլիսի 2017 15:19
Հեծանվորդ Ռոբերտ Խաչատրյանը Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է 25-րդ տեղով

Պորտուգալիայի Անադիա քաղաքում շարունակվում է հեծանվահրապարակի Մ 23 և Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Երեկ անհատական վազք հետապնդումով մրցաձևում մեկնարկել է Ռոբերտ Խաչատրյանը (Մ 19): Հայ հեծանվորդը 25-րդ տեղն է զբաղեցրել: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Այսօր Էդգար Ստեփանյանը (Մ 23) հանդես կգա խմբակային վազք միավորներով մրցաձևում, իսկ Ռոբերտ Խաչատրյանը` օմնիումում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: