Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի

27 Մայիսի 2017 18:15
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի

Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երեկ Ստեփանյանը հեծանվահրապարակում մեկնարկել է երկու մրցաձեւում` սկրետչ եւ խմբակային վազք: Նա երկու մրցաձեւերում անցել է եզրափակիչ. խմբակային վազքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, իսկ սկրետչում` 19-րդը:

Քիչ հետո հայ հեծանվորդը կմրցի օմնիումում: Այսօր Էդգարը կունենա չորս մեկնարկ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: