Ամերիկացի հեծանվորդուհին ռեկորդային արագություն է զարգացրել

19 Սեպտեմբերի 2018 10:51
Ամերիկացի հեծանվորդուհին ռեկորդային արագություն է զարգացրել

Ամերիկացի հեծանվորդուհի Դենիս Մյուլլեր-Կորենեկը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Մարզուհին 295.6 կմ/ժ արագություն է զարգացրել: Հեծանվավազքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Յուտա նահանգում՝ Բոնևիլ լճի ստորին հատվածում գտնվող մայրուղու վրա:

Նշենք, որ 45-ամյա Մյուլլեր-Կորենեկը նախորդ տարի դարձել էր լեռնային հեծանվասպորտի չեմպիոն:

Հավելենք, որ նախկին ռեկորդը պատկանում էր հոլանդացի Ֆրեդ Ռոմպելբերգին, ով 1995 թվականին 268.7 կմ/ժ արագություն էր զարգացրել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: