Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հերթական մեդալն է նվաճել ԱՄՆ-ում

09 Ապրիլի 2018 11:41
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հերթական մեդալն է նվաճել ԱՄՆ-ում

Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանն իր թիմի` ամերիկյան Velo Pasadena Racing-ի կազմում մասնակցել է Կալիֆորնիայի հեծանվային մրցմանն ու կրիտերիում ձևում դարձել է բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք հեծանվորդի ֆեյսբուքյան էջից:

«Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Ստեփանյանն ավելի վաղ 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել ԱՄՆ-ում կայացած մրցաշարերում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: