Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում

16 Դեկտեմբերի 2017 12:23
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում

Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր դարձավ սկրեչ մրցաձևում։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Մ-23 տարեկանների պայքարում հայ հեծանվորդը զիջեց միայն պորտուգալացի Իվո Օլիվեիրային։ Էդգար Ստեփանյանը կարևոր վարկանիշային միավորներ վաստակեց։ Նա պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

Այսօր Ստեփանյանը հանդես կգա էլիտ մրցաշարի (մեծահասակներ) սկրեչում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: