PES-2020-ը՝ Եվրո-2020-ի պաշտոնական խաղ

20 Օգոստոսի 2019 19:04
PES-2020-ը՝ Եվրո-2020-ի պաշտոնական խաղ

Pro Evolution Soccer 2020 դարձել է 2020 թվականի Եվրոպայի առաջնության պաշտոնական խաղը: Այս մասին տեղեկացնում է Sportbible-ը՝ հղում կատարելով Konami-ն:

Խաղը ստեղծողների հայտարարության համաձայն՝ PES-2020-ում ամբողջությամբ լիցենզավորված կլինեն հավաքականների ֆուտբոլիստները, մարզաշապիկներն ու խաղային այլ տարրեր:

Բացի դա Konami-ի և ՈՒԵՖԱ-ի գործակցության շրջանակում մեծ մրցաշար է նախատեսված օնլայն հարթակում, որից հետո 16 լավագույնները կմրցեն Լոնդոնում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: