Մեսսին ու ևս 3 հոգի. Konami-ն ներկայացրել է PES-2020-ի շապիկի տեսքը (լուսանկար)

30 Հուլիսի 2019 22:42
Մեսսին ու ևս 3 հոգի. Konami-ն ներկայացրել է PES-2020-ի շապիկի տեսքը (լուսանկար)

Ճապոնական Konami ընկերությունը հրապարակել է PES-2020-ի շապիկի տեսքը:

Վիդեոխաղի նոր տարբերակի դեմքերն են լինելու «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, «Բավարիա»-ի վինգեր Սերժ Գնաբրին, «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Միրալեյմ Պյանիչն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդ խաղացող Սքոտ Մաքթոմինեյը:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Բավարիա»-ի հետ գործակցություն մասին:

PES 2020-ը հասանելի կլինի սեպտեմբերի 10-ին PC, Xbox և PlayStation 4 խաղային կոնսոլների համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: