Հայտնի է, թե ովքեր են պատկերված լինելու PES-2020-ի շապիկին

11 Հուլիսի 2019 23:33
Հայտնի է, թե ովքեր են պատկերված լինելու PES-2020-ի շապիկին

Konami-ն տեղեկացրել է, որ Pro Evolution Soccer 2020-ի շապիկին հայտնվելու են «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, «Բավարիա»-ի կիսապաշտպան Սերժ Գնաբրին ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Սքոտ Մաքթոմինեյը:

Konami բրենդի զարգացման գլխավոր տնօրեն Յոնաս Լիգարդը նաև նշել է, որ շապիկին կարող է հայտնվել ևս մեկ ֆուտբոլիստ, ում անունը չի նշվում:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Բավարիա»-ի հետ գործակցություն մասին:

PES 2020-ը հասանելի կլինի սեպտեմբերի 10-ին PC, Xbox և PlayStation 4 խաղային կոնսոլների համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: