ՊՍԺ-ն Էրերային ներկայացրել է FIFA-20-ի միջոցով (տեսանյութ)

05 Հուլիսի 2019 19:41
ՊՍԺ-ն Էրերային ներկայացրել է FIFA-20-ի միջոցով (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Անդեր Էրերերան երեկ պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի խաղացող:

Փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը օրիգինալ տեսանյութ է պատրաստել՝ իսպանացուն ներկայացնելով FIFA-20-ի միջոցով:

Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը Ֆրանսիայի չեմպիոնի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել: Էրերան նոր թիմում հանդես կգա 21 համարի մարզաշապիկով:

FIFA-20-ը պաշտոնապես հասանելի կլինի 2019 թվականի սեպտեմբերի 27-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: