Մբապեն նշել է, թե որ թիմով է նախընտրում խաղալ FIFA 19

20 Հունիսի 2019 13:12
Մբապեն նշել է, թե որ թիմով է նախընտրում խաղալ FIFA 19

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե որ թիմով է նախընտրում խաղալ FIFA 19:

«Եթե ցանկանում եմ հաղթել, անպայման ընտրում եմ «Լիվերպուլ»-ը: Չէ՞ որ նրանք հաղթել են Չեմպիոնների Լիգայում: Ինչ վերաբերում է Կլոպին, կարծում եմ, որ նա հիանալի մարզիչ է»,- 20-ամյա ֆուտբոլիստը նշել է Ahora o Nunca հեռուստատեսային շուի ժամանակ: 

Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 29 հանդիպման` դառնալով 33 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: