Հայտնի է, թե ով է լինելու PES 2020-ի դեմքը. Konami-ն ներկայացրել է խաղի թրեյլերը (տեսանյութ)

12 Հունիսի 2019 21:51
Հայտնի է, թե ով է լինելու PES 2020-ի դեմքը. Konami-ն ներկայացրել է խաղի թրեյլերը (տեսանյութ)

Konami ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Pro Evolution Soccer շարքի 19-րդ մասի պաշտոնական թրեյլերը:

PES 2020-ի դեմքը լինելու է «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին, ով խաղի շապիկին է հայտնվել նաև 2009, 2010 և 2011 թվականներին: «Կապտանռնագույններ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն էլ լինելու է հատուկ տարբերակի՝ Legend Edition-ի հերոսը:

Նշվում է, որ խաղը կատարելագործելու աշխատանքներում իր մասնակցությունն է ունեցել «Բարսա»ի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Անդրես Ինյեստան, ով օգնել է, որպեսզի սիմուլյատորն ավելի իրական դառնա:

PES 2020-ը պաշտոնապես կներկայացվի 2019 թվականի սետեմբերի 10-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: