Համացանցում է հայտնվել FIFA-20-ի շապիկի լուսանկարը, հայտնի է, թե ով կլինի խաղի հերոսը

05 Հունիսի 2019 16:05
Համացանցում է հայտնվել FIFA-20-ի շապիկի լուսանկարը, հայտնի է, թե ով կլինի խաղի հերոսը

 

Խաղային կոնսոլների և տեսախաղերի վաճառքով զբաղվող Gamestop ցանցը անզգուշաբար իր կայքում է տեղադրել FIFA շարքի նոր խաղը, որը դեռ պաշտոնապես չի հանվել վաճառքի: 

Հատկանշական է, որ ֆուտբոլային սիմուլյատորի շապիկին է պատկերված Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը: 

Ավելի հետաքրքիր փաստ է այն, որ 27-ամյա խաղացողը շապիկի վրա փարիզյան ակումբի նոր տնային մարզաշապիկով է, որը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: