Ո՞վ կլինի FIFA 20-ի դեմքը. Մեսսին ու Ռոնալդուն զիջում են երկրպագուների քվեարկության արդյունքներով (լուսանկար)

20 Ապրիլի 2019 20:44
Ո՞վ կլինի FIFA 20-ի դեմքը. Մեսսին ու Ռոնալդուն զիջում են երկրպագուների քվեարկության արդյունքներով (լուսանկար)

«Տոտենհեմ»-ի հարձակվող Սոն Հին Մինը կարող է հայտնվել FIFA 20-ի շապիկին:

FIFPlay-ը հարցում է անցկացնում երկրպագուների շրջանում ու շատերի համար անակնկալ կերպով հարավկորեացին առաջատար է՝ իրենից ետ թողնելով Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին: Ներկա պահին քվեարկել է  1,232,458 օգտատեր: 

Հիշեցնենք, որ պորտուգալացին եղել է FIFA 18-ի ու FIFA-19-ի դեմքը, սակայն մի քանի ամիս անց նրան փոխարինել են Կևին դե Բրյույնեն, Նեյմարն ու Դիբալան: Պատճառը բռնաբարության հոդվածով դատական գործն է, որի մեջ ներգրավված է 34-ամյա ռմբարկուն:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ» դիմակայության 2 խաղերի ընթացքում Սոնը 3 գոլ խփեց, որի շնորհիվ լոնդոնյան ակումբը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Այնտեն նրանց սպասում է «Այաքս»-ը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: