Այս կազմի մասին կերազեր նույնիսկ Պերեսը. Գրիզմանը PES 2019-ի իր թիմում իսկական աստղաբույլ է հավաքել (լուսանկար)

04 Մարտի 2019 18:42
Այս կազմի մասին կերազեր նույնիսկ Պերեսը. Գրիզմանը PES 2019-ի իր թիմում իսկական աստղաբույլ է հավաքել (լուսանկար)

Վաղուց է հայտնի, որ «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը համակարգչային խաղերի մեծ սիրահար է:

Ֆրանսիացին Pro Evolution Soccer 19-ի «կարիերա» ռեժիմ է սկսել ու իր թիմում իսկական աստղաբույլ հավաքել:

Աշխարհի չեմպիոնը թիմ է հրավիրել նաև Ֆրանսիայի հավաքականում իր խաղընկեր Պոլ Պոգբային ու մադրիդյան գրանդի մարզաշապիկով նրա լուսանկարը տեղադրել Instagram-ի էջում:

Գրիզմանի կազմում են Օբլակը, Վարանը, Ռամոսը, Ալեքս Սանդրոն, Բելյերինը, Մոդրիչը, Պոգբան, ինքը՝ Գրիզմանը, Սալահը, Մեսսին ու Ռոնալդուն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: