ՈՒԵՖԱ-ն և Electronic Arts-ը կանցկացնեն Չեմպիոնների լիգայի մրցաշար FIFA 19 խաղում, և ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 280 հազար դոլար, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարտի 2-ին և 3-ին կանցկացվի ընտրական փուլը և 64 հաջողակները իրավունք կստանան մասնակցելու հիմնական փուլին:
Այն տեղի կունենա մայիսի 31-ին Մադրիդում՝ 2018-2019 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչից մեկ օր շուտ:
Եզրափակչի խաղացողները իրենց թիմերը կհավաքեն այն ֆուտբոլիստներից, որոնք ելույթ են ունեցել Եվրոպայի ամենահեղինակավոր մրացաշարի խմբային փուլում:
Հավելենք, որ հաղթողը կստանա 100 հազար դոլար և 850 միավոր FIFA 19 Global Series-ում: Խաղերը կանցկաացվեն PlayStation 4-ի վրա: