Ռոնալդուն ու Նեյմարը FIFA 19-ի գլխավոր հերոսներն են (լուսանկար)

15 Օգոստոսի 2018 11:55
Ռոնալդուն ու Նեյմարը FIFA 19-ի գլխավոր հերոսներն են (լուսանկար)

EA Sports ընկերությունը ներկայացրել է FIFA 19 ֆուտբոլային սիմուլյատորի գլխավոր հերոսներին, ում պատկերներով զարդարված կլինեն վաճառվող տուփերը: Խաղի Champions, Ultimate և բազային տարբերակներին պատկերված կլինեն Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը: Ընդ որում՝ Ռոնալդուն ներկայացված է լինելու հենց «Յուվենթուս»-ի շապիկով, ուր բոլորովին վերջերս է տեղափոխվել:

FIFA 19-ը հասանելի կլինի սեպտեմբերի 25-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: