Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է երկրորդ հորիզոնական

01 Հոկտեմբերի 2017 11:23
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է երկրորդ հորիզոնական

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հոկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում երկրորդն է: Նա դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2801 միավոր է:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ակում են Սերգեյ Մովսիսյանը (76-րդ տեղ, 2671), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) և Գաբրիել Սարգսյանը (92-րդ, 2657): ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (2657) 94-րդ հորիզոնականում է:

Լավագույն եռյակում են՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2826) և Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2794):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 48-րդ տեղը (2415), Լիլիթ Մկրտչյանը՝ 67-րդ (2390):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: