Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է, Մարիա Գևորգյանը հաղթեց ադրբեջանուհուն

17 Ապրիլի 2017 23:27
Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է, Մարիա Գևորգյանը հաղթեց ադրբեջանուհուն

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր կայացան կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրի պարտիաները:

Մեր շախմատիստուհիներից երկուսը հաղթանակներ տարան: Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Օլգա Գիրյային, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, նույնպես սպիտակներով, պարտության մատնեց ադրբեջանուհի Գովհար Բերդուլլաևային:

Լիլիթ Մկրտչյանը սևերով ոչ-ոքի գրանցեց լեհ Աննա Վարակոմսկայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց Հունաստանը ներկայացնող Ստավրոլա Ցոլակիդուից:

7 տուրից հետո Էլինա Դանիելյանը իր ակտիվում ունեցած 5,5 միավորով ևս 3 շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանը ունի 4, իսկ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գևրոգյանը 3.5-ական միավոր:



Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: